Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը բացահայտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրության գաղտնիքը՝ տեղեկացնում է The Independent-ը:
ԱՄՆ նախագահը հայտնի է իր ծավալուն ստորագրությամբ: Համացանցի օգտատերերից մեկին հետաքրքրել է, թե ինչու է նրա ստորագրությունը այդքան մեծ: Ի պատասխան Ռոուլինգը ձեռագրաբանության՝ գրաֆոլոգիայի մասին կայքից սքրինշոթ է հրապարակել՝ հավելելով, որ մինչ այժմ չէր հավատում այս գիտությանը:
.@RJonesUX I didn't believe in graphology until about three minutes ago.https://t.co/29IjYYNjoF pic.twitter.com/GaN9L6oRVv
— J.K. Rowling (@jk_rowling) May 9, 2018
Բացասական իմաստով խոշոր ստորագրությունը նշանակում է, որ ձեր առջև ամբարտավան ու մեծամիտ մարդ է, ում համար չափազանց կարևոր են հանրային հաճոյախոսությունները և խոստովանությունները, ցուցամոլ և կեղծ անհատականությունը, ով տառապում է ինքնամեծարման մոլագարությամբ և ինքնաքննադատության պակասով՝ ասվում է հրապարակված հաղորդագրության մեջ:










































