Monday, 29 06 2026
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը

Սա փորձված կոմունիստա-ՀՀԿ-ական ոճի ինքնապաշտպանության ձև է…․ բաց նամակ Ֆելիքս Ցոլակյանին

Ի պատասխան ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի երկու հայտարարությունների ՇՊՀ նախկին դասախոսներ Հովհաննես Խորիկյանն ու Գագիկ Համբարյանը հանդես են եկել հայտարարությամբ․

« Մայիսի 11-ին ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը բավական ակտիվություն դրսևորեց՝ կապված Շիրակի պետհամալսարանում տեղի ունեցող իրադարձությունների հետ…Զարմանալի մի բան, որովհետև այս 8 ամիսների ընթացքում պարոն Ցոլակյանը պահպանում էր անտարբեր լռություն…

Զարմանալի է նաև այն,որ ՇՊՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների և դրանց արձագանքներին ի պատասխան` ԱԺ պատգամավորը պատասխանում է գրեթե նույն ոճով, ինչ ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը. փորձում են իրենց ուղղված քննադատությունների հետևում ինչ-որ քաղաքական դրդապատճառներ տեսնել, որն ուղղակի ծիծաղելի է…Սա երևի փորձված կոմունիստա-ՀՀԿ-ական ոճի ինքնապաշտպանության ձև է… Հարգարժան պարոն Ցոլակյանին հիշեցնեմ, որ ՇՊՀ-ում իրավիճակը սրված է 8 ամիս (2017 թ. սեպտեմբերից) և որևէ քաղաքական ենթատեքստ երբևէ չի ունեցել…

Պարոն Ցոլակյան, պետք չէ կեղծ օրակարգ ստեղծել և դրա շուրջ քննարկումներ անցկացնել… Լինելով ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ` Դուք պարտավոր էիք ուշադիր լինել մեր բուհում տեղի ունեցող իրադարձություններին,այնինչ միշտ գերադասել եք հեռու մնալ ու բազմիցս դժգոհել եք, որ մենք Ձեզ ներքաշում ենք բուհի խնդիրների մեջ…Հետաքրքիր է, իսկ ու՞մ պետք է ներքաշենք, եթե ոչ Շիրակի պետհամալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահին…

Մարտի 24-ի ֆարս-մեծ խորհուրդ կոչվածի ժամանակ մի արտահայտություն եք արել՝ «Տղաների բարձրաձայնածը կեղծ օրակարգ է…»:

Հետաքրքիր է, որ ԿԳ արդեն նախկին նախարար Լևոն Մկրտչյանը հենց Ձեր ներկայությամբ հայտարարեց,որ մեր բարաձրաձայնած շատ հարցեր տեղում հրահանգել է լուծել Սահակ Մինասյանին, իսկ Դուք Հռոմի պապից կաթոլիկ երևալու համար մեր բարձրաձայնած խնդիրները կեղծ օրակարգ եք անվանում… Ո՞րն է կեղծ օրակարգը…Այն,որ Սահակ Մինասյանը ինտեգրված ուսուցման ձև էր մտցրել ՇՊՀ-ում,որը գոյություն չունի Հայաստանում,այն որ 50 տոկոսով կրճատել էր լսարանային ժամերը, այսպես կոչված, թերբեռնված կուրսերում,այն,որ ուսումնական պլանները և դասաբաշխումները հաստատվում են հոկտեմբերի 2-ին, այն, որ գրադարանային ֆոնդի կեսից ավելին է ոչնչացրել, այն, որ 100 միլիոնից ավելի գումար է ծախսել բուհի դահլիճի վերանորոգման համար,այն, որ ԿԳՆ-ին տրամադրված փաստերը չեն համապատասխանում հիմա ներկայացված ՇՊՀ ռեկտորի հաշվետվության հետ,այն, որ կեղծ լիցենզիաներով կրթական ծրագրեր է մատուցում ՇՊՀ-ում,այն, որ Սահակ Մինասյանի վերջին հաշվետվության ֆինանսական մասը խայտառակություն է, և բուհի ֆինանսական բացասական սալդոն կազմում է 242 273 000 դրամ,որը հանցագործություն է, քանի որ այն չպետք է գերազանցեր բուհի բյուջեի 10 տոսկոսը,այնինչ կազմում է 20 տոկոս,այն, որ Սահակ Մինասյանը Ձեր իսկ լռության պայմաններում կոպտորեն խախտում է համալսարանի կանոնադրությունը և իր ցանկությամբ դեկանների ընտրություն է անցկացնում, ապօրինաբար աշխատակիցներ է ազատում և այլն…

Ո՞րն է այստեղ կեղծ օրակարգ, պարոն Ցոլակյան… Դուք և ԿԳ նախարարը չէի՞ք ասում,որ Սահակ Մինասյանի թիկունքին,իսկ ես կասեի բեսպրեդելության հետևում կանգնած է Սերժ Սարգսյանը… Ինչ վերաբերում է հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստի հրավիրմանը,ապա ասեմ,որ այդ խորհդի 95 տոկոսը Սահակ Մինասյանի «մարդիկ» են (քրոջ հարս, քրոջ թոռների քավոր, բուֆետի աշխատող, նախկին աշխատանքային մտերիմներ և այսպես շարունակ), և մենք բացարձակ չենք հավատում նրանց անկողմնակալությանը…Նույն այդ հոգաբարձուների խորհուրդը ևս պետք է պատասխան տա Սահակ Մինասյանի գործունեության համար…

Պարոն Ցոլակյան, ՇՊՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները պահանջում են անհապաղ հանգուցալուծում..Մենք խոսում ենք ՓԱՍՏԵՐՈՎ և ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐՈՎ,որոնք ամրագրված են ԿԳՆ-ի հաշվետվության,ինչպես նաև այլ փաստաթղթերում…Մենք չենք առաջնորդվում կոլխոզ-սովխոզային կոլեկտիվության սկզբունքով և կեղծ ստորագրահավաքներով,որը ևս ռեկտորի օգտին չէր… Մինասյանի հետ ցանկացած շփում միշտ էլ մարդկանց ի վերջո կանգնեցնում է սահմանային իրավիճակի առաջ: Որպես ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ` կոչ ենք անում Ձեզ դադարեցնել Ձեր լիազորությունները. Դուք և մենք ապրում ենք Նոր Հայաստանում…

Դեռ Ձեզ հավատացող ու հարգող ՝ Գագիկ Համբարյան, Հովհաննես Խորիկյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում