Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Պուտինը ձգտելու է իր դոմինանտ դիրքը վերահաստատել. վասալային հարաբերությունների բնույթը փոխելը շատ բարդ է լինելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը (Հունգարիա, Բուդապեշտ):

– Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ կատարած այցն ու Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ նրա հնչեցրած հայտարարությունները։ Տեսնո՞ւմ եք հնարավորություն պաշտոնական Ստեփանակերտը բանակցությունների սեղանին վերադարձնելու։

– Կարելի էր նման այց ակնկալել՝ հաշվի առնելով հակամարտության ազդեցությունը ներքին և արտաքին քաղաքականության նկատմամբ: Բանակցությունների ձևաչափը փոխելը ցանկալի, բայց չափազանց բարդ գործընթաց է. Ադրբեջանից բացի, նաև Ռուսաստանը դեմ կլինի՝ թե՛ Ադրբեջանի և Թուրքիայի հետ իր շարունակական մերձեցումը չվտանգելու, թե՛ այլ պատճառներով, մասնավորապես ռուս-վրացական հակամարտությունում Աբխազիայի և Հարավային Օսիայի բանակցային կողմ չհանդիսանալու: Մյուս համանախագահների համար էլ այժմ այլ խնդիրներ են առաջնահերթ: Ամեն դեպքում, նոր որակի դիվանագիտական աշխատանք է պետք ծավալել:

Արդյո՞ք կարծում եք՝ ներքին լեգիտիմություն ունենալը հնարավորություն կտա Փաշինյանին Արցախյան հարցում կարգավորման առաջընթաց ապահովելու։

– Ցանկացած լեգիտիմ, քաղաքացիների օժանդակությունը վայելող իշխանության «ամրության պաշարն» ավելի մեծ է: Սակայն ավելի նախընտրելի է ակնկալիքներ ունենալ ապագա արտահերթ ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք կառավարությունից՝ հուսալով նաև, որ նախընտրական շրջանում առկա խնդիրների սթափ վերլուծություն կլինի, և նախընտրական խոստումներն իրատեսական կլինեն:

Մայիսի 14-ին սպասվում է Պուտին-Փաշինյան հանդիպումը։ Հաշվի առնելով ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս չգալու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները՝ ի՞նչ կարող ենք սպասել այս հանդիպումից։ Նրա վարչապետությունից սպասելի՞ է հայ-ռուսական հարաբերությունների փոփոխություն։

– Նախորդ իշխանության մասնակցությամբ ձևավորված վասալային հարաբերությունների բնույթը փոխելը շատ բարդ է լինելու: Պուտինն ամեն դեպքում ձգտելու է իր դոմինանտ դիրքը վերահաստատել, հավանաբար իրեն բնորոշ կոպիտ, ագրեսիվ ոճով կփորձի հարաբերվել:

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել վրացական «Առաջին ալիքին», որի ընթացքում իր վրաց գործընկերոջը հրավիրել է Հայաստան։ Նա համարում է, որ այդ հարաբերությունները չպետք է կախված լինեն աշխարհաքաղաքական գործոններից:

Վրաստանի հետ հարաբերությունների սերտացումը Մոսկվան կարո՞ղ է ընկալել իր դեմ ուղղված քայլ և ինչ-որ կերպ հակազդել սրան։

– Հայ-վրացական հարաբերությունները նախկինում էլ էին աստիճանաբար զարգանում, հիմա հանկարծակի փոփոխություն տեղի չի ունենալու: Ամեն դեպքում, ցանկացած գործընկերոջ հետ հարաբերությունները Մոսկվայի դիրքորոշմամբ պայմանավորելը տեղին չէ:

Եվրոպական միության  միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հեռախոսազրույց են ունեցել:

Եվրոպական միության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Ֆեդերիկա Մոգերինին վարչապետ Փաշինյանին հրավիրել է առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել Բրյուսել։ Արդյոք Բրյուսելի համար Հայաստանը նոր հետաքրքրության շրջանակ կարո՞ղ է ներկայացնել։ Ինչպե՞ս եք առհասարակ գնահատում ԵՄ-ի վերաբերմունքը Հայաստանում ընթացող փոփոխությունների նկատմամբ։

– Իհարկե, կա հետաքրքրություն՝ թե՛ նախորդ պայմանավորվածությունների կատարման, թե՛ հետագա հնարավորությունների բացահայտման և աշխատանքի կազմակերպման առումով: Բնական հետաքրքրությունից բացի, վերաբերմունքը նաև առկա ակնկալիքներով է պայմանավորվում: Կառավարության ձևավորումից հետո հավանաբար արդեն կարելի է այց ակնկալել: Սակայն երկարաժամկետ առումով վերաբերմունքը և հեռանկարները նույնպես ապագա արտահերթ ընտրությունների արդյունքներից կախված կլինեն: Ամեն դեպքում, ԵՄ-ն կհամագործակցեր ցանկացած իշխանության հետ:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում