Թուրքիան կշարունակի Իրանի հետ առևտուրային հարաբերությունները՝ չխախտելով ՄԱԿ-ի պահանջները: Այդ մասին մայիսի 11-ին Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել Է Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին:
«Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի որոշումը հնարավորություն Է Թուրքիայի համար: Ես կշարունակեմ Իրանի հետ առևտուրը՝ հետևելով ՄԱԿ-ի բանաձևերին»,-ասել Է նախարարը: Նա այսպես Է մեկնաբանել Իրանի վրա տնտեսական ներգործության միջոցներն ընդլայնելու վերաբերյալ մայիսի 10-ին Վաշինգտոնի՝ ընդունած որոշումը:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ Է սահմանել վեց մարդու դեմ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, կապված են Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի Էլիտային մաս) հետ, ինչպես նաեւ երեք ընկերությունների նկատմամբ, որոնք առնչվում են ԻՀՊԿ-ի հետ: Այս որոշումն ընդունվել Է այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է ԳՀՀԾ-ից (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) Վաշինգտոնի դուրս գալու մասին:











































