Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը, ինչպես նաև զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել են, որ որոշ քաղաքական և հասարակական կազմակերպությունների՝ Կիևում ցուցարարներին ճնշելու համար զինված ուժերն օգտագործելու կոչերն, անխոս, սադրանքներ են:
Դրանից բացի, ՊՆ-ն նշում է, որ սահմանադրության դրույթների համաձայն՝ զինված ուժերը չեն կարող օգտագործվել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները սահմանափակելու, ինչպես նաև իշխանության մարմիններին տապալելու կամ նրանց գործունեությանը խանգարելու նպատակով:
Նախարարությունն ավելացրել է, որ Ուկրաինայի ԶՈւ-ն նախատեսված է բացառապես Ուկրաինան, դրա ինքնավարությունը, տարածքային ամբողջականությունը և անձեռնմխելիությունը պաշտպանելու համար:










































