Հայաստանում ծավալված իրադարձությունների նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում ռուսաստանցիների 59 տոկոսը։ Այսպիսին են Հասարակական կարծիքի հարցման համառուսական կենտրոնի հետազոտության տվյալները։
Ռուսաստանցիները Հայաստանի իրադարձություններն ամենից հաճախ որպես «թավշյա հեղափոխություն» են բնութագրում (իրավիճակից տեղյակ 28 տոկոսը)։ 28 տոկոսն էլ կարծում է, որ այս իրադարձությունները կհանգեցնեն ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացմանը։ Հարցվածների 20 տոկոսի կարծիքով հարաբերությունները կբարելավվեն, իսկ 27 տոկոսի կարծիքով՝ չեն փոխվի։ Իրավիճակին հետևող ռուսաստանցիների 78 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանում իրադարձությունների նման զարգացում հնարավոր չէ։
Հարցումը տեղի է ունեցել 2018 մայիսի 7-8-ը՝ հեռախոսային հարցազրույցի միջոցով։ Հարցմանը շուրջ 2 հազար մարդ է մասնակցել։









































