Ամերիկացի դերասանուհի Պամելա Անդերսոնը ռեփեր Քանյե Ուեսթին կոչ է արել օգնել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին։ Ասանժը դերասանուհու ընկերն է, գրում է TMZ-ը։
Ռեփերին հղված նամակում ասվում է, որ Ասանժը լուրջ վտանգի մեջ է՝ «կառավարություններում կոռուպցիան բացահայտելու պատճառով»։

«Ես գիտեմ, որ դու գնահատում ես խոսքը ազատությունը»,-ասվում է նամակում։ Անդերսոնի խոսքով՝ Ասանժի համար շատ կարևոր է հրապարակային աջակցությունը։
Նամակում նշվում է նաև, որ WikiLeaks-ի հիմնադիրը նախկինի պես չի կարող հեռախոսազանգեր կատարել, օգտվել համացանցից և այցելուներ ընդունել։









































