Thursday, 02 07 2026
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան

ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատարն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

Մայիսի 10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչիին: Հանդիպումը պլանավորված էր վաղօրոք Հայաստանում, որպես դեսպան, Էյջի Տագուչիի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Իր ողջույնի խոսքում ԱԻ նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց դեսպանին ՀՀ ԱԻՆ և Ճապոնիայի կառավարության միջև աղետների ռիսկի նվազեցման ոլորտում սերտ, արգասաբեր, երկարատև համագործակցության ապահովման և սրտացավ աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ համատեղ աշխատանքը չի ընդհատվի՝ ապահովելով զարգացում և ընթացիկ ծրագրերի շարունակականություն:

Հայ-ճապոնական համագործակցության ընթացքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք միտված են եղել աղետների ռիսկի նվազեցմանը, կանխարգելմանը և կառավարմանը:
2014թ. առ այսօր իրականացվել են

Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարման եռամյա ծրագիրը (Landslide Disaster Management Project), 2016թ. և 2017թ. ֆինանսական տարիների համար հայտարարված ՃՄՀԳ (JICA) շրջանավարտների կողմից իրականացվող «Փոքր գրանտային նախագծերի» (“Mini Grant Project”) շրջանակներում ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան ու Կողբ գյուղերի երկու դպրոց և ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր և Ռինդ համայնքի դպրոցներ կահավորվել են հակահրդեհային վահանակներով, առաջին օգնության արկղերով, տարահանման համար նախատեսված պայմանական նշաններով, պատգարակներով, բարձրախոսերով:

Դեսպանի պաշտոնավարման ընթացքում ստորագրվել և մեկնարկել են «Հրշեջ գույքի բարելավման ծրագիրը» (2017թ. սեպտեմբերի 6), որի իրականացման արդյունքում հանրապետության երեք մարզեր՝ Սյունիք, Լոռի և Շիրակ, կվերազինվեն 36 հրշեջ մեքենայով, 3 շարժասանդուղքով և 1 արհեստանոցով, «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավում» ծրագիրը (2017թ.-ի նոյեմբերի 17), որով նախատեսվում է հիմնել հանրային իրազեկման կենտրոն: ՀՀ ԱԻՆ-ին նաև կտրամադրվեն 10 արագ արձագանքման մեքենաներ:

Շնորհակալություն հայտնելով արդյունավետ և հետևողական աշխատանքի համար՝ դեսպան Տագուչին Դավիթ Տոնոյանին վստահեցրեց, որ համագործակցությունը շարունակվելու է նույն արդյունավետությամբ և խորությամբ:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դ. Տոնոյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ սերտ համագործակցության համար ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչիին պարգևատրեց «Համագործակցություն հանուն փրկության մեդալով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում