Հարյուրամյա բրիտանուհի Դորիս Օլիվ Նեթինգը խոստովանել է, որ իր երկարակեցության պատճառ է համարում օրական մեկ բաժակ Guiness գարեջուր խմելու սովորությունը:
Նեսթինգը՝ Անգլիայի հարավից, օրական մեկ բաժակ մուգ գարեջուր է խմում այն ժամանակներից, երբ ավարտվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը: Կինը պնդում է, որ դրան իրեն դրդել է գարջրի գովազդը, որտեղ ասվում էր, որ գարեջուրը շատ երկաթ է պարունակում:

85-ամյակին կնոջ թոռները տարել են նրան Դուբլին, էքսկուրսիա այն գործարանով, որտեղ արտադրվում է իր սիրելի գարեջուրը: Նրա թոռնուհու խոսքերով՝ Նեթթինգը շարունակում է ամեն օր գարեջուր խմել՝ չնայած բժիշկների խոսքերին, քանի որ հավատում է դրա բուժիչ հատկություններին:
Ծննդյան օրը Guiness ընկերության ներկայացուցիչները իրենց հավատարիմ հաճախորդուհուն մի քանի շիշ գարեջուր են ուղարկել և գարեջրի համով չիփսեր: Բացի այդ, կինը հեռագիր է ստացել թագուհուց:













































