Իսպանիայում գործազրկության մակարդակը 1997-ից ի վեր առաջին անգամ նվազել է՝ շնորհիվ գործազուրկ քաղաքացիների հաշվառման ժամանակակից համակարգի ներդրման: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Այս տարվա նոյեմբերի դրությամբ գրանցված գործազուրկների թիվը սեպտեմբերի համեմատ նվազել է 0.05%-ով՝ մինչև 4.8 մլն մարդ՝ գրում է rbc.ru-ն:
Այսպիսով՝ գործազուրկների թիվը նվազել է մինչև 2.5 հազար մարդ:
Ավանդաբար նոյեմբերը, ինչպես նաև հոկտեմբերն ու սեպտեմբերը Իսպանիայում համարվել են գործազրկության աճի ամիսներ, քանի որ աշխատանքը զբոսաշրջային ոլորտում պակասում է:









































