Կենդանիների պաշտպանության իտալական ազգային ասոցիացիան հայց է ներկայացրել 84-ամյա թոշակառուի դեմ, որը թունավորել է 30 կատվի:
Տղամարդուն նյարդայնացրել են կենդանիները, որոնց խնամել է նրա հարևանը՝ հայտնի կինոռեժիսոր Ջուզեպպե Մարան:
Ռեժիսորը իր բակում ապաստան էր տվել կատուներին, քանի որ մտադիր էր ֆիլմ նկարահանել նրանց մասին: Վերջիններս առաջացրել էին հարևանի զայրույթը, որը որոշել է թունավորել կենդանիներին՝ գրում է RIA Novosti-ն:
Կենդանիների հետ նման դաժան վերաբերմունքի պատճառով տղամարդը կարող է դատապարտվել 2.5 տարվա բանտարկության և 3-15 հազար դոլար տուգանքի:









































