Հնդկաստանի կառավարությունը պատրաստ է օգնել միջազգային հանրությանը՝ սիրիական քիմիական զենքի ոչնչացման գործողության հարցում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով հանրապետության ՆԳՆ հաղորդագրությունը:
«Հնդկաստանի կառավարությունը որոշում է կայացրել մեկ միլիոն դոլարի չափով ֆինանսական օգնություն տրամադրել հիմնադրամին, որը Հաագայում ստեղծել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը, որպեսզի այդ միջոցներն օգտագործվեն Սիրիայի քիմիական զենքի և համապատասխան ենթակառուցվածքի ոչնչացման նպատակով»,- ասվում է գերատեսչության պաշտոնական հայտարարության մեջ:
Հաղորդվում է նաև, որ Հնդկաստանը պատրաստ է առաջարկել իր փորձագետների ծառայությունը, որոնց կազմակերպությունը կարող էր օգտագործել քիմիական զենքի ոչնչացման փաստը հաստատելու համար, ինչպես նաև հարթակ՝ անձնակազմի մարզումների համար:
Քիմիական զենքի ոչնչացմանը մասնակցելու պատրաստակամություն են հայտնել 35 առևտրային կազմակերպություններ, որոնց առաջարկներն ուսումնասիրում է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը:








































