Բանգկոկում ընդդիմադիր ցուցարարները սկսել են մաքրություն անել անցած շաբաթվանից նոր կառավարական համալիրի և ֆինանսների նախարարության տարածքներում իրենց զավթած հատվածներում: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ականատեսը:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ ցուցարարները երկու հարթակներում դիտում են հակակառավարական արբանյակային Blue Sky հեռուստաալիքի ուղիղ ռեպորտաժը բողոքի գլխավոր տրիբունայից: Ընդդիմության առաջնորդները կիրառել են այն տարածքների մաքրման հրաման տալու համար, որով նրանք նախապատրաստվում են «թաիլանդցի ամբողջ ժողովրդի համար հաղթանակի» երեկոյան տոնակատարությանը:
Բանգկոկում արդեն մեկ ամսից ավելի շարունակվող հակակառավրական ցույցերը նպատակ ունեն տապալել «Թաքսին Չինավատի ռեժիմը»: Նա նախկին վարչապետ և ներկայիս վարչապետ Յինգլակ Չինավատի եղբայրն է: Ընդդիմադիրները Յինգլակին համարում են եղբոր խամաճիկը: Թաքսինը 2006-ի ռազմական հեղաշրջումից հետո բնակվում է ԱՄԷ-ում:
Երեքշաբթի կառավարությունն ու ընդդիմությունը պայմանավորվել էին մի քանի օրով դադարեցնել առճակատումը՝ կապված դեկտեմբերի 5-ին թագավորի 86-ամյակը նշելու հետ:











































