Իսրայելի պաշտպանության բանակն օդային հարված է հասցրել Սիրիական բանակի դիրքերին՝ Դամասկոսից դեպի հարավ ընկած հատվածում,– հաղորդում է Reuters գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ գրոհի է ենթարկվել Քիսվայի շրջանը։
Սիրիայի ՀՕՊ ուժերը հաջողությամբ հակահարված են հասցրել օդային հարձակմանը։









































