Լեոնարդո դի Կապրիոն հազվադեպ է իրեն թույլ տալիս հասարակության ուշադրությունը գրավել իր անձնական կյանքի վրա: Նա չի հրավիրում իր ընկերուհիներին ուղեկցելու իրեն կարմիր գորգերի վրա, իսկ պապարացիների տեսախցիկների առջև նրանց հետ իրեն զուսպ է պահում: Թվում է, Լեոյի վարքի որոշ նրբություններ փոխվել են: Այս մասին հայտնում է newsyou.info-ն:

Երեկ լուսանկարիչներին հաջողվել է ֆիքսել Լեոյին իր նոր սիրելիի ՝ Կամիլա Մորոնեի հետ: Նրանք գրկախառնվել և համբուրվում էին Լոս Անջելեսի մարդաշատ փողոցի հենց կենտրոնում, Angelini Osteria ռեստորանի մուտքի մոտ:

Կարելի է ենթադրել , որ 20-ամյա արգենտինուհուն հաջողվել է այն աստիճանի գերել դերասանի սիրտը, որ նա համաձայնել է ծանոթանալ իր ծնողների հետ: Հայտնի է դարձել, որ հոլիվուդյան աստղը ընթրել է Կամիլայի և նրա մոր հետ:









































