ԱՄՆ-ում 70 ուղևորների թույլ չեն տվել վայրէջքից հետո դուրս գալ օդանավից՝ կապված օդանավի սրահում տուբերկուլյոզով հիվանդ ուղևորի ներկայության կասկածների հետ: Այս մասին հայտնում է Assosciated Press-ը: Հաղորդվում է, որ օդանավը թռիչք էր իրականացրել Տեխասից Արիզոնա:
Վայրէջքից հետո տղամարդուն դուրս են բերել օդանավից, որից հետո մնացած ուղևորներին ստիպել են հանձնել հիվանդության հայտնաբերման թեստ և դրա դեմ պատվաստվել:
Առողջապահության ոլորտի մասնագետները նշում են, որ ինֆեկցիոն հիվանդության առկայություն դեռևս չի հաստատվել՝ հավելելով, որ հիվանդության փոխանցման ռիսկը մեծ չէ, նույնիսկ եթե հաստատվի, որ ուղևորը հիվանդ է եղել տուբերկուլյոզով:









































