Լեհաստանում հոգևորականը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման՝ 5 տղաների հանդեպ սեռական ոտնձգությունների մեղադրանքով: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը: Նշվում է, որ հանցագործության պահին նրա զոհերը եղել են 15 տարեկանից փոքր:
Դատարանը նրան արգելել է հետագայում դասավանդել:
Հոգևորականը ձերբակալվել էր 2013-ի ապրիլին, երբ զոհերից մեկը հայտնել էր 2007-2008 թվականներին տեղի ունեցած ոտնձգությունների մասին:
Հոգևորականը մեղքը չի ճանաչում:











































