Անջելինա Ջոլին հիասքանչ է բոլոր գործերում, ինչ ձեռնարկում է: Սակայն ամենաշատը հարգանքի է արժանի նրա բարեգործական գործունեությունը, որի վրա նա այդքան ժամանակ և ջանքեր է ծախսում:
Երբ խոսքը ծանր դրության մեջ հայտնված մարդկանց մասին է, Ջոլիի խոսքը ոչ մեկին անտարբեր չի թողնում. դերասանուհին կարողանում է այնպիսի բառեր ընտրել, որոնք դիպչում են յուրաքանչյուրի սրտին:
Այսպես, փախստականների հարցերով ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանը միացել է բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգին, որպեսզի համանախագահի ռազմական գործողությունների շրջաններում սեռական բռնությունների դեմ նվիրված գագաթնաժողովում: Այն կանցկացվի հաջորդ տարի՝ Լոնդոնում: Դերասանուհին ասում է. «Այս գագաթնաժողովի անհրաժեշտությունը վաղուց է առաջացել: Պետք է վերջ դրվի անպատժելիությանը, մենք պետք է արդար լինենք և հարգանք ցուցաբերենք այդ սարսափելի հանցագործություններից հետո կենդանի մնացածների նկատմամբ»:
«Մենք ձգտում ենք օգնել այդ մարդկանց, և հուսով եմ, որ մյուս երկրներն էլ կմասնակցեն մեր ծրագրին և կկատարեն իրենց պարտականությունները»:
Լոնդոնի գլոբալ հադիպմանը պետք է մասնակցեն 137 երկրների ներկայացուցիչները:










































