Շվեդիայի Վեներսբորգ քաղաքի բանտարկյալը փախել է բանտից, որպեսզի այցելի ատամնաբույժի:
51-ամյա տղամարդու (անունը չի հրապարակվում) լինդը բորբոքվել է և նա բանտապահին բողոքել է ատամի ցավից: Անցել են օրեր, ատամի ցավը սաստկացել է, իսկ բանտապահներն անտեսել են նրա օգնության խնդրանքները:
Ցավն անտանելի է դարձել, և նա որոշել է ինքն իրեն օգնել՝ փախել է: Mirror տաբլոիդի հաղորդմամբ՝ փախուստը ստացվել է առանց դժվարության, քանի որ բանտարկյալների քոթեջները գործնականում չեն հսկվել:
Ատամնաբույժը հեռացրել է բանտարկյալի ատամը, որից անմիջապես հետո վերջինս հանձնվել է ոստիկանությանը, վերադարձել բանտ:
Բանտի անձնակազմը նրան նախազգուշացրել է և ազատազրկումը երկարացրել մեկ օրով:









































