Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ամերիկացի փոփ-աստղ Բրիթնի Սփիրսը նշում է իր ծննդյան տարեդարձը:
32-ամյա երգչուհին ծրագրում է այն ընտանեկան շրջապատում նշել՝ որդիների՝ Ջեյդեն Ջեյմսի և Շոն Փրեսթոնի և ընկերոջ՝ Դևիդ Լուկադոյի հետ: Հիշեցնենք, որ վաղը՝ դեկտեմբերի 3-ին, կթողարկվի Բրիթնիի ստուդիական նոր ալբոմը:
Չնայած անձնական կյանքում ունեցած դժվարություններին՝ երգչուհուն հաջողվել է կրկին բեմ վերադառնալ և վերադարձնել երկրպագուների սերը:
Ծննդյան տոնի առթիվ ներկայացնում ենք Բրիթնիի ամենաթեժ լուսանկարների հավաքածուն:










































