Պուտինի գալուն ընդառաջ ամբողջ Բաղրամյան փողոցն այսօր կաթվածահար էր: Անգամ կարմիր գծանշաններին չէին թողնում մեքենա կայանել: Ոստիկանները Սիրահարների այգում, մետրոյի մերձակայքում և ԱԺ շրջակայքում իսկական իրարանցում էին անում:
Ահազանգը, որ մետրոյի «Բաղրամյան» կայարանում ռումբ կա, չէր համապատասխանում իրականությանը: Մետրոյի աշխատակիցները հերքեցին, թե որևէ վայրկյան մետրոն չի աշխատել, մինչդեռ մեր աշխատակիցը ստիպված է եղել մոտավորապես 15 րոպե սպասել կայարանում:










































