«Նախնիների հիշողություն» երևույթը մինչ օրս ընկալվել է բացառապես նեղ մակարդակով, և թվում էր՝ չունի և չի էլ կարող ունենալ որևէ գիտական հիմնավորում: Պարզվել է, որ «տրավմատիկ» ինֆորմացիան փոխում է գեների ակտիվությունը ԴՆԹ քիմիական մոդիֆիկացիայի ուղով, և այդ փոփոխությունները հայրերից փոխանցվում են երեխաներին ու թոռներին:
Nature Neuroscience ամսագրում ամերիկացի գիտնականներ Բրայան Դիասն ու Քերի Ռեսլերը՝ Ատլանտայի Էմորիի համալսարանի բժշկական կենտրոնից, մկների սերնդի վրա փորձով ցույց են տվել հոտի մասին հիշողության փոխանցումը:
Փորձի արդյունքում պարզվել է, որ դա կենսաբանական, ոչ թե սոցիալական փոխանցում է, և որ դա տեղի է ունենում սեռական բջիջների միջոցով ԴՆԹ մեթիլացման փոխանցման ճանապարհով:








































