Sunday, 14 06 2026
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»

Հայ-ռուսական բարեկամության իրական «հուշարձանը»

Երևանում բացվել է Հայ-ռուսական բարեկամության հուշարձան, որն, ի դեպ, բացվել է առանց ՌԴ նախագահ Պուտինի, թեև հուշարձանի բացումը ներկայացված էր որպես նրա հայաստանյան այցի միջոցառումներից մեկը:

Ընդհանուր առմամբ եթե գնահատենք, թե ՌԴ նախագահը՝ իր կայսերական քաղաքականությամբ, վերջին շրջանում ինչպիսի նվաստացումների է ենթարկել Հայաստանն ու Հայաստանի իշխանություններին՝ նրանց կամակատարությամբ, հուշարձանի պատմությունը այդ ամենի ֆոնին կթվա անմեղ մի արհամարհանք: Սրա վրա երևի չարժե կենտրոնանալ:

Ավելի հետաքրքրական է հուշարձանի թողած ընդհանուր տպավորությունը: Այն տխուր հուշարձան է, ինչը լիովին խորհրդանշում է հայ-ռուսական հարաբերությունների բնույթը: Այդ հարաբերություններն էլ որևէ լավ ասոցիացիա չեն առաջացնում, և այն, ինչ այսօր առավոտից տեղի է ունենում Երևանի փողոցներում, ըստ էության՝ հայ-ռուսական բարեկամության ամենաիրական «հուշարձանն» է:

Խոսքը վերաբերում է հասարակական բողոքի ակցիաներին, որ իրականացվում են Երևանում, և որի մասնակիցները զանգվածաբար բերման են ենթարկվում ոստիկանության բաժիններ: Հայ-ռուսական բարեկամության առումով ավելի խոսուն երևույթ դժվար է պատկերացնել՝ գոնե այս պահին, այս իրավիճակում, այս ժամանակահատվածում:

Եվ բանն այստեղ ամենևին լոկ Հայաստանի հասարակական շրջանակներում մտածողության փոփոխությունները չեն, որոնք մարդկանց դարձրել են իրենց իրավունքների, պետական արժանապատվության, ազատությունների, Հայաստանի անկախության համար ակտիվ պայքարողներ, երբ աճել է նոր՝ անկախության սերունդը և փորձում է տեր կանգնել իր երկրին, դեմ հանդես գալ այդ երկրի անկախությունը զիջող իշխանություններին և նաև՝ այդ անկախությունը որպես զոհաբերում պահանջող ռուսական կայսրությանը:

Սա իրավիճակի մի կողմն է, իսկ մյուս երեսին անմիջականորեն ռուսական կայսրության քաղաքականության էլ ավելի ագրեսիվացումն է ժամանակի ընթացքում: Այսինքն՝ Ռուսաստանն ըստ էության դարձել է ավելի ագրեսիվ, կայսերական քաղաքականությունը դարձել է ավելի հավակնոտ, և դրա գործողությունները դարձել են առավել ցինիկ, արհամարհական, վիրավորական, նվաստացուցիչ: Ռուսաստանն այլևս Հայաստանի հետ հարաբերություններում նույնիսկ քաղաքավարական շղարշների կարիք չի զգում և ամեն ինչ անում է բաց ու ակնհայտ:

Ի վերջո՝ Հայաստանի քաղաքացիների արձագանքը նաև հենց սրանով է պայմանավորված, ոչ թե էմոցիոնալ, զգացմունքային դրսևորումներով կամ ինքնանպատակ են, ինչքան էլ որ կայսերական տեղական և «մետրոպոլիական» շրջանակներ փորձեն նսեմացնել Հայաստանի քաղաքացիների գործողությունները՝ դրանք որակելով որպես «Արևմուտքի պատվեր», «գրանտապաշտություն», քաղաքական հասունության և իմաստնության պակաս և այլն:

Իրականում Հայաստանի քաղաքացիների արձագանքն այն է, ինչին արժանացել է Ռուսաստանը Հայաստանի հանդեպ իր տարիների քաղաքականության արդյունքում, որն իրականացրել է ժամանակ առ ժամանակ՝ անմիջականորեն, իսկ հիմնականում իր հովանավորությամբ գործող իշխանական համակարգի միջոցով, որում փոխվել են առաջին «ջութակների» անունները, սակայն չեն փոխվել երաժշտությունը և այն պատվիրողը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում