Ադրբեջանա-իրանական սահմանի վրա տեղի է ունեցել փոխհրաձգություն, ինչի հետևանքով զոհվել է զինծառայող՝ հաղորդում է Trend գործակալությունը:
Հաղորդվում է, որ դեկտեմբերի 1-ին Պետական սահմանային ծառայության Լենքորանի սահմանային ջոկատի տարածքում օրինախախտը փորձել է հատել սահմանը, որից հետո տեղի է ունեցել զինված միջադեպ, ինչի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 2 զինծառայող:
Վիրավորներին բժշկական օգնություն է ցուցաբերվել, նրանց վիճակը գնահատվում է բավարար: Ադրբեջանի ռազմական դատախազությունը հետաքննություն է սկսել:









































