Խորվաթիայում անցկացված հանրաքվեի արդյունքներով՝ միասեռ ամուսնության դեմ քվեարկողները զգալի առավելություն են ունեցել: Այս մասին են վկայում հանրաքվեի նախնական արդյունքները, որոնք հրապարակել է երկրի Պետական ընտրական հանձնաժողովը՝ հայտնում է Ria Novosti-ն:
Երեկ տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ քաղաքացիները պետք է պատասխանեին հարցին՝ «արդյոք համաձա՞յն եք, որ Սահմանադրության մեջ ամուսնությունը սահմանվի որպես կնոջ և տղամարդու միջև կապ»: Այս առաջարկի օգտին է քվեարկել քաղաքացիների 65%-ը, դեմ՝ 34%-ը, մոտ 1% քվեաթերթիկներ ճանաչվել են անվավեր:
Ընտրական հանձնաժողովը մշակել է ընտրատարածքների ավելի քան 90%-ի տվյալները:
Հանրաքվեին մասնակցել է բնակչության մոտ 38%-ը, ընտրության իրավունք է ունեցել 3.8 մլն մարդ:








































