Իրաքում 2013-ի նոյեմբերին ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 659 մարդ: Նման տվյալներ են պարունակվում ՄԱԿ-ի զեկույցում՝ փոխանցում է Associated Press-ը:
Դա մոտ 1/3-ով քիչ է 2013-ի հոկտեմբերի համեմատ, երբ ահաբեկչությունների զոհ էր դարձել 979 մարդ: Զեկույցի հեղինակները նշում են, որ զոհերի իրական թիվը կարող է գերազանցել պաշտոնական տվյալները:
Իրաքում ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Նիկոլայ Մլադենովն անհանգստություն է հայտնել երկրում հայտնաբերվող սպանվածների մարմինների թվի աճի առնչությամբ: Այսպիսով՝ անցած շաբաթ Բաղդադի ոստիկանությունը հայտնաբերել էր 31 սպանված մարմին: Սպանվածների ինքնությունը բացահայտվում է:









































