Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Պտույտի մեխանիկան. անցումային նոր փուլ

Եվ այսպես, Վիլնյուսն անցավ, և 2013 թվականի նոյեմբերի 29-ը Հայաստանի համար այդպես էլ չնշանավորվեց պատմական շրջադարձով, ինչը ակնկալվում էր դեռևս մի քանի ամիս առաջ:

Եթե Հայաստանի իշխանությունը կարողություն և կամք գտներ Ասոցացման համաձայնագիրը Վիլնյուսում նախաստորագրելու, ապա 2013 թվականի նոյեմբերի 29-ով այդ տարեթիվը Հայաստանի պատմության մեջ կամրագրվեր արդեն ավելի դրական տոնայնությամբ, ի տարբերություն մինչ այդ եղած ժամանակի՝ երբ նոյեմբերի 29-ը ասոցացվում էր Հայաստան Կարմիր բանակի մուտքի հետ: Սակայն բեկումը չեղավ, և ավելին՝ դեկտեմբերի 2-ին էլ Հայաստան կգա ՌԴ նախագահ Պուտինը, որի այցի օր է ընտրվել Հայաստանի խորհրդայնացման պայմանագրի ստորագրումը:

Ի՞նչ է լինելու հետո: Այս հարցն այսօր տալիս են շատերը, շատերն էլ պատասխանում են: Պատասխանները բազմազան են՝ սկսած ծայրահեղ հոռետեսական սցենարներից, մինչև անգամ ինքնախաբեության եզրեր ունեցող լավատեսական սցենարներ: Ընդհանուր առմամբ, իհարկե, դժվար է կանխատեսել որևէ բան, որովհետև տարածաշրջանային հարաբերությունները երկար ժամանակ է գտնվում են անկայուն մի փուլում, երբ ամենափոքր գործոններն անգամ կարող են մեծ շրջադարձերի առիթներ տալ: Ամենակարևորն այստեղ հասարակական տրամադրություններն են: Պետք է պատրաստ լինել ամեն ինչի, այսինքն` չպետք է բացառել որևէ զարգացում, անգամ ամենածայրահեղականները՝ և դրական, և բացասական իմաստով:

Այսինքն` հնարավորինս շատ հավանական սցենարների մշակում, մանրամասն մշակում և այդ սցենարների դեպքում սեփական գործողությունների, դիրքորոշումների ու վարքագծի պլանավորում: Սա պետք է լինի հասարակության գործը, նաև այն քաղաքական ուժերի գործը, որոնք հանդես են գալիս Հայաստանի ինքնիշխանության վերականգնման համար անհրաժեշտ պայքարի դիրքերից: Առայժմ, ըստ էության, պայքար որպես այդպիսին չկա, կան առանձին դրսևորումներ, ակցիաներ: Միևնույն ժամանակ, պարզ է, որ դրանով ոչինչ չի փոխվի:

Պետք է ռեսուրսների և ուժերի համակենտրոնացում: Դրա համար պետք է ընդհանուր գաղափարական եզրերի ձևավորում, արժեքային ընդհանրությունների և առաջնահերթությունների հստակեցում: Ռեսուրսների համախմբումն ու կենտրոնացումը պետք է լինի այդ հենքի վրա, որպեսզի լինի արդյունավետ և հեռանկարային: Այսինքն` հասարակությունը պետք է փորձի առաջ անցնել ժամանակից, այսինքն` լինել մեկ քայլ, առնվազն մեկ քայլ առաջ: Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է նաև նրանով, որ ինքնին հանրային ռեսուրսներն օբյեկտիվորեն ավելի քիչ են, քան այն մարտահրավերները, որ առկա են համաշխարհային և ռեգիոնալ գործընթացներում: Եվ որպեսզի ռեսուրսների այդ հարաբերակցությունը փոխհատուցվի, անհրաժեշտ է լինել իրադարձությունների զարգացումից մեկ քայլ առաջ: Եվ դա էլ հնարավոր է ապահովել հենց առավելագույն սցենարային տարբերակների մշակման և դրանց համարժեք պատրաստվածության ապահովման դեպքում, որպեսզի որևէ զարգացում հանրության համար անակնկալ չլինի:

Պետք չէ ընկնել հիասթափության կամ հուսահատության գիրկը, վհատվել, համարել, որ ուժերն անհավասար են: Ժամանակակից տեխնոլոգիաները այդ անհավասարությունները դարձնում են հարաբերական, և կարևոր է դառնում ընդամենը ճանաչել մարտահրավերները առավելագույնս լավ և մանրամասն: Մնացյալն արդեն ռեսուրսների արդյունավետ, օպտիմալ տնօրինման կարողությունների հարց է: Իհարկե, զուգահեռ պետք է տեղի ունենա նաև համալրումը: Այսինքն` ճանաչել, գնահատել իրավիճակը և դրան զուգահեռ քայլեր կատարել համալրման ուղղությամբ: Այլապես ապագան գուշակելու, ամենահավանական զարգացումը կանխագուշակելու փորձերը իմաստ չունեն: Կրկնում ենք, պետք է պատրաստ լինել ամեն ինչին, կամ ինչպես ռուսական ասույթն է հուշում՝ հուսա լավին, սակայն պատրաստ եղիր վատթարին:

Ընդհանրապես, Հայաստանի ներկայիս իրավիճակը կարելի է բնորոշել որպես ինֆորմացիոն վակուումի իրավիճակ: Այսինքն` չնայած ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացածությանն ու հասանելիության աճին, այդուհանդերձ Հայաստանում կա ինֆորմացիայի որոշակի մակարդակ, որն անհասանելի է անգամ սուբյեկտների նեղ շրջանակի, որոնք սովորաբար, ի տարբերություն լայն հասարակության, լինում են այդ ինֆորմացիայի կրողը: Այսօր, սակայն, Հայաստանում նրանց և հասարակության դիրքերը զգալիորեն հավասարվել են այդ մասով: Հետևաբար` այստեղ արդեն հարկ է զգուշանալ նաև ակամա մոլորությունից, այսինքն` ինչ-որ մեկի խոսքի կամ գործողությունների վեկտորը որպես ուղեցույց ընդունելու նույնիսկ սովորույթից, որ առկա է Հայաստանում: Ելակետը պետք է լինի սեփական շահի ճշգրտումը՝ այդ շահի տակ նկատի ունենալով հասարակական և պետական շահը, ու այդ ճշգրտված շրջանակի պրիզմայով էլ թե առկա պրոցեսները դիտարկելը, թե նաև զարգացումների հավանական սխեմաները կազմելն ու դրանց հանդեպ գործողությունների պլաններ մշակելը:

Անցումային փուլը թվացյալ հաղթահարած Հայաստանը, ըստ էության, ոչ թե առաջ է գնացել, այլ շրջան գծել և վերադարձել ելման դիրք՝ ըստ էության անցումային փուլ: Հայաստանն այսօր ըստ ամենայնի հենց անցումային փուլում է գտնվում, և այստեղ կա նաև որոշակի դրական գործոն. հասարակությունը, քաղաքացիները կարող են հետադարձ հայացք գցել անցումային, այսպես ասած, մեկ անգամ անցած փուլին և կատարել սխալների վերլուծություն ու վերանայում` այս փուլում դրանց կրկնությունից զերծ մնալու համար: Իհարկե, դա պահանջում է մասնագիտական, կոմպետենտ աշխատանք, քանի որ հպանցիկ, սիրողական, զուտ ընթերցողական հայացքով հնարավոր չէ անել բավարար եզրակացություններ ու հետևություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում