Այսօր 20:36-ին վերջին հույսը ՀՀԿ-ից ջնջվեց, նրանք մեզ դարձրեցին ուժեղ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դրամատուրգ Կարինե Խոդիկյանը:
«Դավաճանությունն ինչպե՞ս է լինում, այսօր մեր աչքի առաջ մեր երկիրը մատուցվում էր աշխարհի ուժեղների առաջ»,-նշեց դրամատուրգը:
«Պահը ողբերգական է ու պատասխանատու: Հրապարակում կանգնած մարդիկ շատ են նսեմացած և հոգեպես, և բարոյապես: Մնում էր Նիկոլ Փաշինյանին հարցնեին մարսի վրա կյանք կա, թե չկա: ՀՀԿ-ն ումից ինչ է պահանջում: Փաշինյանը 43 տարեկան է, նրա անցած ճանապարհը բոլորը գիտեն: Նիկոլը ցնցեց աշխարհը, մեզ վերադարձրեց հույսը: Ներքևիներըչեն ուզում այսպօես ապրել, իսկ վերևիները չեն ուզում նկատեն»: