Հաջորդ շաբաթ Բրյուսել կմեկնի պատվիրակություն, որի խնդիրն է քննարկել Ուկրաինայի ասոցացման հարցը ԵՄ-ի հետ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան:
Նրա խոսքերով` կողմերը կքննարկեն գազի գնի հարցը, ֆինանսական միջազգային ինստիտուտների հետ աշխատանքը, ԵՄ-ի և Ուկրաինայի միջև ապրանքաշրջանառության նվազումը:
Կոժարան չի հստակեցրել, թե բանակցություններն ինչ ձևաչափով տեղի կունենան: Ավելի վաղ Կիևն առաջարկում էր եռակողմ խորհրդակցություն՝ Ուկրաինա-ԵՄ-Ռուսաստան ձևաչափով:









































