Style.rbc.ru-ն ներկայացրել է իրերի ցանկ, որոնք անհրաժեշտ են բիզնես ճամփորդությունների ժամանակ: Ցուցակը կազմվել է հարցման արդյունքում:
Հաճախ օդանավակայաններում պետք է վճարել Wi-Fi-ից օգտվելու համար, դրա փոխարեն ավելի լավ է ունենալ սեփական բջջային հոթսփոթ: Օրինակ Verizon Jetpack 4G LTE MiFi-ն ավելի քիչ տեղ է զբաղեցնում, քան պլաստիկ քարտը: Այս սարքից օգտվում է օրինակ Yahoo-ի գլխավոր տնօրեն Մարիսա Մայերը:
Ճամփորդելիս պետք է վերցնել նաև GPS-նավիգատոր, քանի որ գործակալությունները, որոնք վարձույթով ավտոմեքենաներ են տալիս, հաճախ հավելյալ գումար են պահանջում դրա համար:
Ճամփորդելիս կօգնի գումար խնայել շիշ-ֆիլտրը:
Խորհուրդ է տրվում արտասահման մեկնելիս վերցնել անհրաժեշտ մի քանի դեղորայք, ինչպես նաև՝ գործնական հագուստ:
Անհրաժեշտ առարկաների թվին են պատկանում նաև անձնական հիգիենայի պարագաները, լուծվող սուրճի մի քանի փաթեթ, լիցքավորման սարք:









































