Այսօր՝ մայիսի 1-ին, ԱԺ-ում հրավիրվել է հատուկ նիստ՝ քննարկելու ՀՀ վարչապետի պաշտոնում «Ելք» խմբակցության կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանի ընտրության հարցը:
«Սա իրավունքի ինքնապաշտպանություն է»,- հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ ողջ հանրապետությամբ մեկ փողոցները հեղեղված են մարդկանցով:
Նրա խոսքով՝ ժողովուրդը մեկ էլ այսպես ուրախ էր 99 թվականի մայիսին՝ «Միասնություն» դաշինքի հաղթանակից հետո, որը կոտրվեց Հոկտեմբերի 27-ով. «Ըստ էության ասվում է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել վարչապետ, որովհետև վարչապետ երբեք չի եղել: Այսինքն՝ խոսում եք այն համոզմունքով, որ ՀՀԿ-ն երբեք չի լինելու քաղաքական փոքրամասնություն»:
Մանրամասները՝ տեսանյութում: