Wednesday, 17 06 2026
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին

Իսպանացին պնդում է, որ 12 տարի ապրել է գայլերի ընտանիքում

Ժամանակ առ ժամանակ մամուլում հաղորդագրություններ են հայտնվում այնպիսի մարդկանց մասին, ովքեր իբր թե դաստիարակվել են վայրի կենդանիների կողմից, բայց հաճախ այդ պատմությունները մտացածին են լինում: Սակայն Իսպանիայի բնակիչն այնքան համոզիչ է պատմում գայլերի հետ կյանքի մասին, որ նրան հավատում են նույնիսկ գիտնականները:

Երբ 19-ամյա Մարկոս Ռոդրիգես Պանտոհան առաջին անգամ էր հայտնվել տաք ապուրով ափսեի առաջ՝ կորցրել էր իրեն, քանի որ չգիտեր՝ ինչ անել: Դրանում ոչ մի տարօրինակ բան չկար, քանի որ նա 12 տարի ապրել է գայլերի հետ: Այդ մասին հաղորդել է BBC-ն:

Մարկոսի խոսքերով՝ վեց տարեկանում հայրը նրան վաճառել է ծեր հովվի, որը շուտով մահացել է, և նա մնացել է խորթ մոր խնամքին: Նա դաժանաբար ծեծի է ենթարկվել և որոշ ժամանակ անց փախուստ է գործել՝ հեռանալով մարդակային հասարակությունից:

Հովիվ եղած ժամանակ ստացած փորձը բավարար էր ճագարներ որսալու համար: Նա պատմել է, որ մի օր էլ հայտնվել է գայլերի քարանձավում և այդ օրվանից դարձել է այդ կենդանիների ընտանիքի անդամը: Այդ ամենով նրա պատմությունը չի ավարտվել: Նա պատմել է, որ կարողացել է վարժեցնել օձին և դրանով իրեն պաշտպանություն է ապահովել:

Վայրի բնության մեջ տղան ապրել է 12 տարի, իսկ հետո հայտնաբերվել է զինվորների կողմից:

Մարդկային հասարակություն վերադառնալուց հետո 19-ամյա երիտասարդը մեկնել է բանակ: Վերադառնալով՝ մի քանի աշխատատեղ է փոխել, իսկ հետո մուրացկան է դարձել: Որոշ ժամանակ անց նրան հանդիպել է ծանոթ սպաներից մեկը և հրավիրել ապրելու իսպանական գյուղերից մեկում, որը նրա համար տուն է դարձել:

Մարկոսի հետ հաճախ զրուցում են հոգեբաններ, գրողներ, հնագետներ, ովքեր այցելել են այն վայրեր, որոնց մասին պատմել է նա, և եկել են այն եզրակացության, որ Մարկոսի պատմությունների մեծամասնությունը ճշմարտություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում