Մեծ Բրիտանիայում բացվել է թագավորության գլխավոր տոնածառը: Այն տեղակայված է Վինձորի ամրոցի Սուրբ Գեորգիի սրահում:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այսօրվանից բրիտանացի միապետների նստավայրի այցելուները թագավորության գլխավոր տոնածառը տեսնելու հնարավորություն կունենան:
Այս տարի բազմաթիվ զբոսաշրջիկների համար Վինձորի ամրոցի սենյակներում վերստեղծվել է 1842 թ. Սուրբ Ծնունդի մթնոլորտը: Այդ ժամանակ Նոր տարվա զարդարանքներով անձամբ զբաղվել են Վիկտորյա թագուհին և արքայազն Ալբերտը:
Սուրբ Գեորգիի սրահում, որն այժմ միապետներն օգտագործում են պետական ընդունելությունների համար, սեղանին դրված է արծաթե սպասք:
Բրիտանացի միապետները Սուրբ Ծնունդը Վինձորի ամրոցում սկսել են դիմավորել 12-րդ դարից:









































