Wednesday, 17 06 2026
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Երիտասարդը գալիս է զորամաս տրամադրված կռիվ անելու (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արարատի Վազգեն Սարգսյանի անվան զորամասի  հոգևոր սպասավոր Տեր Համբարձում քահանա Դանիելյանը:

– Տեր Համբարձում, երեք տարի է՝ տարբեր զորամասերում հոգևոր սպասավոր եք: Բանակում ամենակարևոր խնդիրը սպանություններն ու ինքնասպանություններն են:  Ըստ Ձեզ՝ ի՞նչն է հանգեցնում սպանության, ինքնասպանության:

– Առհասարակ զորամասում քարոզչություն իրականացնելիս մենք երբևէ «ինքնասպանություն» բառի վրա շեշտադրում չենք դնում, չնայած երևույթին փորձում ենք անդրադառնալ: Այսինքն՝ մենք միշտ նշում ենք, որ ինքնասպանությունն այն բացառիկ մեղքերից է, որը, թերևս, չի ներվում, և սա խոսուն ազդեցություն է ունենում զինվորի վրա, այն զինվորի, որը հետագայում միտված է ինքնասպանության: Ես հակված եմ այն մտքին, որ ընդհանրապես, ինքնասպանությունը միայն զորամասում չէ, որ կարող է զարգանալ, մենք դրսում էլ ունենք այդ խնդիրը քաղաքացիների մեջ: Այդ խնդիրը միշտ կլինի, մինչև որ մարդիկ հակվեն այն մտքին, որ իրոք ինքնասպանությունը  խնդիրների լուծման եղանակ չէ, այսինքն՝ այն գլոբալ դաստիարակությունը, որը կարելի է տալ երիտասարդին մինչ բանակ կամ բանակում, այն հաստատ կթողնի իր ազդեցությունը հետագայում:

– Յուրաքանչյուր զինվորի հետ այս առումով ի՞նչ աշխատանք եք տանում, եղե՞լ է, որ կանխել եք ինքնասպանության փորձ:

– Ընդհանրապես, մեր աշխատանքները կատարվում են թե՛ խմբային, թե՛ անհատապես: Անհատապես շատ հարցեր կան, կարող է զինվորը մի խնդրի շուրջ ոչ մեկին չվստահի, բայց հոգևորականին վստահի, և սա հանգեցնի խնդրի լուծմանը: Հոգևորականն իր աջակցությունն է փորձում բերել, այս աջակցությամբ կօգնի զինվորին: Ինձ մի դեպք է հանդիպել, և ցավում եմ, որ այդ զինվորը ոչ թե ինչ-որ խնդիրներ ուներ, որ ուզում էր ինքնասպան լինել, այլ պարզապես ուզում էր ծառայությունից խուսափել: Նման միտում կա: Չէ՞ որ շատ երիտասարդներ թուլամորթ են և ծառայությունից խուսափելու ամեն տարբերակ փնտրում են:

– Շատ է խոսվում, որ դա կարող  է առաջանալ հայհոյանքի հողի վրա, ինչո՞ւ է այն այդքան խորը ազդեցություն ունենում:

– Բռնությունը, ատելությունը մասսայաբար քարոզվող երևույթներ են, որ սերմանվում է երիտասարդների մեջ դրսից՝ մանկապարտեզներից, դպրոցներից: Սա շատ լուրջ հարց է, որովհետև հեռուստացույցն էլ այլ բան չի անում: Այն զանգվածային քարոզչամեքենան, որ պետք է ինչ-որ կերպ փորձի ուղղել, քայլ չի կատարում: Մենք կարող ենք յուրաքանչյուր հեռուստաալիք միացնել և տեսնել բռնություն ու ատելություն, հայհոյանք: Այսպիսի ուսումնառությունը, բնականաբար, երիտասարդներին պետք է տա միմյանց հետ շփվելու, կաղապարվելու բնորոշում, որովհետև այսօր կարծես թե երիտասարդները խնդիր ունեն միմյանց հետ շփվելու: Այսինքն՝ երիտասարդը գալիս է զորամաս արդեն տրամադրված, որ ինքը այստեղ է, որ կռիվ անի, ինքն իրեն հաստատի և այլն, սա շատ լուրջ խնդիր է: Սա իր ընկերներից է գալիս, որ գիտես ինչ կա, որ գնաս այնտեղ, քեզ ուժեղ կպահես, որ հանկարծ խնդիրներ չլինեն և այլն: Ես աշխատում եմ նորակոչիկների հետ, երբ ուրիշ միջավայր է, և աշխատում եմ արդեն մեկ տարի ծառայող տղաների հետ, լրիվ ուրիշ միջավայր է: Սա նշանակում է, որ այսօրվա զինվորը պատրաստված չի գալիս զորամաս: Այսօր իրեն տանը չի պատրաստում ծնողը, ուսումնարանում կամ դպրոցում մանկավարժները, չկա այդ պատրաստվածությունը:

– Սա ավելի կրթակա՞ն խնդրով է պայմանավորված:

– Կրթական միջավայրը պետք է նաև սկսել դրսից: Մեզանում էթիկան միմյանց հետ շփվելու, խոսելու, հարգելու և միմյանց սիրելու շատ ամուր պետք է լինի երիտասարդության մեջ, որ այսօր նրանք բանակում ընկերներ ձեռք բերեն, ոչ թե թշնամիներ: Ես շատ հաճախ եմ խոսում իրենց հետ, ասում եմ, որ կարող եք այստեղից լավ ընկերներ տանեք, ինչո՞ւ եք ուզում թշնամիներ տանել:

– Շատ հաճախ հրամանատարն է կոպիտ վարվում զինվորի հետ, նվաստացնում նրան: Հրամանատարների, սպաների հետ հատուկ աշխատանք տարվո՞ւմ է:

– Այն, ինչ մամուլում եմ տեսնում, հաստատ զորամասում չեմ տեսնում: Կարող է` ես վարդագույն ակնոցներով եմ մտնում զորամաս, չեմ կարող ասել, ամեն դեպքում տեսնում եմ հոգատար վերաբերմունք ունեն: Երբ զինվոր է հիվանդանում, ես գնում եմ բուժկետ, այնքան ջերմություն եմ տեսնում նրա նկատմամբ, մտածում եմ՝ ինչ պետք է ավելին տալ: Իհարկե, կլինեն մարդիկ, որոնք ինքնահաստատվելու խնդիր կունենան որպես հրամանատար կամ սպա, բայց ժամանակի հետ դա էլ կլուծվի, որովհետև մենք ունենք այդ խնդիրը հասարակության մեջ: Այն սպան, որ այսօր կա, մեր զավակն է, մեր ազգի զավակն է, չի կարելի մի ուղեծրով նայել: Եթե մենք միայն զինվորին շատ պաշտպանենք, կստացվի՝ մեր սպաները տուժվեցին, կստացվի մեր բանակը տուժեց դրանից: Սպաները ծնողաբար պետք է պահեն իրենց զինվորներին: Ես միշտ օրինակ եմ բերում, որ 20 երիտասարդի եթե մի սենյակի մեջ փակեն, քանի՞ ժամ կարող եք հետևել նրանց, իսկ այս մարդիկ երկու տարի հետևում են: Այսինքն՝ մեծ պատասխանատվություն է դրված այդ անձի ուսերին:

– Գաղտնիք չէ, որ հոգևորականների հանդեպ էլ վերջին տարիներին վստահություն չկա, գոնե շատ-շատերի: Ի՞նչ եք կարծում` զինվորը հավատո՞ւմ է հոգևորականին:

– Շատ հավատքով են մեր զինվորները, առավել ևս երբ հավատքը ամրանում է  երկու տարիների ընթացքում: Իմ տեսածն եմ ասում, այն եմ ասում, ինչ ես եմ արել: Աղանդավոր զինվորներ էլ ունենք, որոնք ժամանակի հետ փոխում են իրենց կարծիքը, եթե անգամ գնում են այդ միջավայրին միանում են, կա նրանց մեջ այն ջիղը, որ գնան իրենց առաջնորդներին ասեն, որ այսպիսի բան լսեցինք, ինչ կասեք: Եթե այստեղ կա 100 զինծառայող, նրանք բոլորը ընտանիքի հայրեր են, եթե այստեղից լավ քրիստոնյաներ գնացին, մենք ապագայում 80-100 լավ քրիստոնյա ընտանիք կունենանք: Ես այդպես եմ մտածում, այդպես եմ քարոզչությունը իրականացնում, այդպես եմ փորձում մեր հոգևոր կյանքը բարելավել: Ամեն դեպքում, եթե մի սիրտ էլ փորձենք փափկացնել, փոքր աշխատանք չէ սա: Հոգևորականը չեմ ասում ամենալուսավոր կետն է, բայց ամենալուսավոր կետերից մեկն է բանակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում