Քեթի Փերիին վերջապես հաջողվել է վաճառել տունը, որտեղ ապրել է նախկին ամուսնու՝ հայտնի կատակերգու Ռասել Բրանդի հետ: Այս մասին հայտնել է 7days.ru պորտալը:
Հիշեցնենք, որ Քեթին և Ռասելը բաժանվել են 2011-ի դեկտեմբերին: 1921-ին կառուցված շքեղ առանձնատունը, որը գտնվում է Լոս Անջելեսում, վաՃառքի է հանվել ապրիլին, սակայն Փերիին նոր է հաջողվել գնորդ գտնել: Գինն իջեցվել է 1 մլն դոլարով: Առանձնատան արժեքը 6 մլն դոլար էր: 29-ամյա երգչուհին դեռ 2 հոլիվուդյան առանձնատուն էլ ունի, որոնց արժեքը կազմում է 11,5 մլն դոլար:










































