Կիևում ընդդիմության ակցիային՝ ժողովրդական վեչեին միացել են եվրոպացի դիվանագետները:
Այս մասին հայտնել «Բատկիվշչինա» խմբակցության մամլո ծառայությունը, փոխանցում է pravda.com.ua-ն:
Եվրախորհրդարանի փոխվարչապետ Յացեկ Պրոտասևիչը, Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Եժի Բուզեկը, Լեհաստանի կառավորության նախկին ղեկավար, «Օրենք և արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին Կիև են ժամանել:
Ընդդիմության առաջնորդներ Արսենի Յացենյուկի, Վիտալի Կլիչկոյի, Օլեգ Տյագնիբոկի ղեկավարած ցուցարարների խումբն արդեն հասել է Անկախության մայդանին:
Նրանք վանկարկում են՝ «Բանդա, հեռացի՛ր», «Վե՛ր կաց, Կիև»:









































