Thursday, 16 05 2024
14:45
Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը
Հիմնանորոգվում է Նորակերտ – Փոքր Մասրիկ ավտոճանապարհը
ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան գումար են ստանալու բնակարան ձեռք բերելու համար. Նարեկ Մկրտչյան
Այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված. ստորագրված արձանագրությունը մեծ հաջողություն է
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Բոգդան Կլիխը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները
Հարցազրույց Գագիկ Մելքոնյանի հետ
12:45
Նավթի գներն աճել են- 15-05-24
12:30
Ուկրաինայում ավելի քան 4000 ՏՏ մասնագետ բանակից տարկետում ունի
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող երիտասարդը կալանավորվել է
Ադրբեջանի դատախազությունը դիմել է երկարաձգելու Ռուբեն Վարդանյանի կալանքը
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Ադրբեջանական կողմը ևս հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով. Մհեր Գրիգորյան
Բաղանիս-Ոսկեպարի հատվածում «հին ճանապարհը» և Սուրբ Աստվածածին եկեղեցին ՀՀ ինքնիշխան տարածքում են
Լուրերի օրվա թողարկում 12։00
Կառավարության մոտից 3 անձ բերվել է ոստիկանություն
Կառավարության կեսգիշերային հաղորդագրությունը
Մեկնարկել է Լուկաշենկո-Ալիև հանդիպումը
Լուկաշենկոն Բաքվում է
Բողոքի ցույց՝ կառավարության շենքի մոտ
Անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում կատարած խարդախության համար ԱԺ նախկին պատգամավոր է կալանավորվել
10:50
«Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ»․ Պուտին
Հ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհը 11.00-ից մինչև 14.00 փակ կլինի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված

Արտագաղթը կանգ կառնի. Հեղափոխությունները դրական ազդեցություն են ունենում ժողովրդագրական վիճակի վրա

«Սովորաբար հեղափոխությունները դրական ազդեցություն են ունենում երկրի ժողովրդագրական իրավիճակի վրա։ 2004 թվականին Վրաստանում «վարդերի հեղափոխությունից» հետո 2005-2007 թվականներին իրենք միգրացիայի բավական մեծ դրական սալտո են ունեցել՝ մինչև 80 հազար մարդ։ Մարդիկ վերադարձել են այն հավատով, որ երկրում իրավիճակ է փոխվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ժողովրդագրական ի՞նչ իրավիճակ կարող է առաջանալ Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներից հետո։

Մեր զրուցակցի խոսքով՝ միանշանակ է, որ այս ամենից հետո արտագաղթը մի պահ կանգ է առնելու. «Այն մարդիկ, ովքեր երկրում ստեղծված վիճակի պատճառով որոշել էին գնալ երկրից, մի պահ հետ կկանգնեն իրենց որոշումից՝ տեսնելու, թե ինչ փոփոխութուններ են լինելու երկրում իշխանափոխությունից հետո։ Իմ կարծիքով՝ կատարվածը դրական ազդեցություն կունենա։ Չեմ ասում՝ մեծ ծավալի ներգաղթ է լինելու, մարդիկ արտերկրից կգան, բայց որ արտագաղթը ճիշտ քաղաքականության արդյունքում առժամանակ՝ մոտ 2-3 տարով, կանգ կառնի, դա միանշանակ է»,- նկատեց Մարկոսյանը՝ հավելելով, որ դա էլ քիչ չէ, քանի որ մի քանի տարի արտագաղթի կանգը կարող է դրական ազդեցություն ունենալ ժողովրդագրական իրավիճակի վրա։

Ժողովրդագրագետի խոսքով՝ ներգաղթի մասին խոսել կարելի է միայն մի քանի տարի անց, երբ երկրում դրական փոփոխությունները ակնհայտ լինեն, երկրում դեմքեր փոփոխվեն, քաղաքականություն փոփոխվի. «Այս մի քանի տարին շատ վճռորոշ է։ Եթե մարդկանց դրական սպասելիքները չարդարանան, ապա նրանք կգնան, ու ավելի շատ մարդ կգնա՝ հույսը վերջնականապես կտրելով, որ Հայաստանում կարող է երբևէ քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակ փոխվել։ Դրա համար շատ կարևոր է ճիշտ քաղաքականություն կառուցելը»,- ասաց մեր զրուցակիցը։

Արտակ Մարկոսյանը այս փուլում կարևորում է հատկապես տնտեսական քաղաքականությունը, ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ ռազմավարության ընդունումը, որը դեռևս գործող կառավարության ժամանակ այդպես էլ կյանքի չկոչվեց։

«Ով էլ գա հիմա, շատ բարդ իրավիճակ է ժառանգելու։ Մենք ունենք բարդ ժողովրդագրական վիճակ՝ ծնելիության անկում։ Լուրջ գումարներ են պետք լինելու ներդնել, որ գոնե ծնելիությունը բարձրացվի, տնտեսական վիճակը բարելավվի, որ աղքատությունը կրճատվի։ Հիմա մեր երկրում լրջագույն խնդիր է մոնոպոլիաները, ՓՄՁ-ների վիճակը։ Եթե այս առումով որոշակի փոփոխություն կատարվի, ապա դա ազդեցություն կունենա նաև սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա, կարող է լավացնել մարդկանց վիճակը։ Միայն մոնոպոլիաների վերացումով դրական արդյունքները նկատելի կլինեն, ավելի շատ մարդ կսկսի ներդրումներ իրականացնել, ու տնտեսական վիճակը կփոխվի։

Երիտասարդ ընտանիքների բնակարանի ապահովման հարցը պետք է լուծել, մատչելի բնակարաններ պետք է լինեն նրանց համար։ Դա շատ կարևոր է, քանի որ եթե մարդ երկրում սեփական բնակարան է ունենում, նա ավելի քիչ է մտածում երկրից գնալու մասին»,- ընդգծեց ժողովրդագրագետը՝ հավելելով, որ պետք է տնտեսություն զարգացնել, փողեր հավաքել և խրախուսել ծնելիությունը, քանի որ մեկ երեխան մեր վաղվա ապագայի հույսն է:

«20 տարի հետո մենք կունենանք ավելի լավ ժողովրդագրական պատկեր, քանի որ ժողովրդագրական քաղաքականությունը երկարաժամկետ խնդիրներ է լուծում»,- եզրափակեց նա։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում