Բրիտանական ԶԼՄ-ների փոխանցմամբ` «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում Անդրե Վիլաշ-Բոաշին կարող է փոխարինել Ֆաբիո Կապելոն, ով գլխավորում է Ռուսաստանի հավաքականը:
Պորտուգալացի մասնագետի պաշտոնանկության մասին խոսակցությունները տարածվեցին «Մանչեսթեր Սիթի»-ից կրած 6:0 հաշվով պարտությունից հետո:
Լոնդոնյան ակումբի ղեկավարները դժգոհ են, քանի որ 2013թ. ամռանն իրականացրած մոտ 100 մլն եվրոյի տրանսֆերները չեն տալիս սպասված արդյունքը:
Ներկայումս «Տոտնեհեմ»-ն Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում 9-րդն է` առաջատար «Արսենալ»-ին զիջելով 11 միավորով:








































