Ուկրաինայի ՆԳ նախարար Վիտալի Զախարչենկոն և ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան ԵՄ և ԱՄՆ դեսպանների հետ քննարկել են դեպքերը, որոնք տեղի են ունեցել անցած գիշեր՝ Կիևի Անկախության հրապարակում:
Դեսպաններին ցույց են տվել մի տեսանյութ, որում պարզ երևում են սադրիչների գործողությունները, որոնք կոնֆլիկտային իրավիճակ են ստեղծել իրավապահների և զանգվածային ցույցերի մասնակիցների միջև: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Քաղաքացիներն իրավունք ունեն խաղաղ կերպով արտահայտելու իրենց մտքերը, անցկացնելու խաղաղ ցույցեր: Մենք տարբերում ենք սադրիչներին խաղաղ ցուցարարներից»,- դեսպաններին վստահեցրել է ՆԳ նախարարը:









































