Monday, 06 05 2024
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն

«Կարեն Կարապետյանը մուտիլովշիկ է․ նա փորձում է իր գավառական մտածողությամբ ձևախեղել ժողովրդի պահանջը»

«Այս համակարգը փոխելու հաջողությունը կախված է բացառապես ժողովրդային ճնշումից․ եթե Նիկոլ  Փաշինյանին հաջողվի ժողովրդական այս ալիքը կիզակետում պահել ևս մի քանի օր, ինչպես նաև ժողովուրդն էլ իր հերթին այս պայքարը կհամարի իր սեփականը և մինչև վերջ կկանգնի, ապա այս արատավոր համակարգից՝ ոչ միայն ՀՀԿ-ից,  այլև այս ամբողջ  արատավոր համակարգից ձերբազատվելու երաշխիքները շատ մեծ են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» նախաձեռնության պայքարի 2-րդ փուլին, որի նպատակը  ըստ  Նիկոլ Փաշինյանի հայտարարության՝  ՀՀԿ-ի կապիտուլյացիան է։

Նշենք, որ  ի  պատասխան Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, որ ՀՀ վարչապետի թեկնածու  պետք է ընտրվի այն անձը, ում կառաջադրի ժողովուրդը, ապրիլի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կարեն Կարապետյանը հակադարձեց,  թե «փողոցում վարչապետ չեն ընտրում»։

Անդրադառնալով Կարեն Կարապետյանի այս հայտարարությանը՝  Միքայել Հայրապետյանը  շեշտեց․

«Կարեն Կարապետյանի ամենից մեծ անամոթությունը գալիս է  ռուսական կրթությունից կամ նրա գավառական խորամանկությունից, երբ Նիկոլ Փաշինյանի և տասնյակ հազարավոր քաղաքացիների պահանջը ձևախեղում է՝ իր ձևախեղված մտածողությանը համապատասխան․ Ազգային ժողովը ժողովրդի կամքն իրացնողն է,  այդ կամքն օրինական հիմքերով կատարողն է։ Այո, ժողովուրդը, հրապարակում հավաքված բազմահազարանոց զանգվածը իր թեկնածուին կառաջադրի և դրա իրականացման իրավունքը, բնականաբար, պատկանում է ԱԺ-ին և  պարոն Փաշինյանն էլ  դրանից տարբերվող բան բացարձակապես չի ասել, այլ բան է, որ Կարեն Կարապետյանը խարդավանքի է դիմում կամ ինչպես ինքն է սիրում ժարգոնային բառեր օգտագործել՝   մուտիլովշիկ է Կարեն Կարապետյանը, երբ որ փորձում է այդպես գավառական բառախաղ անել։ Ժողովուրդն իրավունք ունի՝ և բարոյական և իրավական ճնշում գործադրելու իր  10․000 դրամանոց ընտրյալների կամ չընտրյալների  վրա՝ իրենց  ուզած թեկնածուի օգտին  քվեարկելու համար, մեր օրենսդրությունը դա ապահովում  է, իսկ Կարեն Կարապետյանը ընդամենը մի հատ փոքրիկ պեշկա է, որին ուղղակի ցույց են տալիս, բայց այս ամբողջ պայքարը, հավանաբար, նրա համար չէ և Կարեն Կարապետյանն ուղղակի  ոտքի տակ է ընկնում, նա պետք է վերադառնա այնտեղ, որտեղից եկել է, որովհետև Հայաստանում նա անելիք չունի»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում