Քրեական գործ է հարուցվել ոստիկանների կողմից Անկախության հրապարակում շաբաթ երեկոյան ծառայողական պարտականությունները չարաշահելու համար:
Այդ մասին հաղորդել է Կիևի ոստիկանության ղեկավար Վալերի Կորյակը: Նա նշել է, որ այդ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, և ոստիկանների գործողությունների գնահատականը կտա ոչ միայն ոստիկանության ծառայողական հետաքննությունը, այլև դատախազությունը:











































