Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Նիկոլ Փաշինյանի կարևոր հայտարարությունը. տակտիկա՞, թե՞ համոզմունք

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում երեկ տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է, որ իր վարչապետ դառնալը նշանակելու է, որ քաղաքացիներից յուրաքանչյուրն է դառնում վարչապետ, այլապես իր վարչապետությունն իմաստ չունի:

Փաշինյանի հայտարարությունը շատ կարևոր է՝ ընդհուպ խորքային առումով կարևոր: Սա հիմնարար խնդիր է՝ պահել քաղաքացիների վերահսկողության տակ ոչ միայն, այսպես ասած, հին կամ հեռացող իշխանությանը, մինչև այն լիովին հեռանա, այլ նաև նոր իշխանությանը՝ ժամանակավոր, թե այսպես ասած՝ մշտական:

Ավելին՝ այս խնդիրը գուցե ավելի կարևոր է, հաշվի առնելով այն, որ նոր իշխանությունն օբյեկտիվորեն ունենալու է, այսպես ասած, զգայական տրամադրություններով թելադրված կամա, թե ակամա քարտ-բլանշի շքեղությունը: Եվ եթե դա շատ արագ չբալանսավորվի վերահսկողական մեխանիզմներով, պատասխանատվության մեխանիզմով և ընդհանրապես պատասխանատվության մթնոլորտով, հանրային հարցադրումներով և պահանջներով, ապա նոր իշխանությունը կարող է շատ արագ վերածվել հնի կամ հասնել մի վիճակի, երբ հանրությունը, ժողովրդական խոսքով ասած, երանի կտա հնին:

Ահա այս տեսանկյունից, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ իր վարչապետությունն իմաստ կունենա, եթե այն լինի փաստացի յուրաքանչյուր քաղաքացու վարչապետություն, վկայում է կարևոր այդ խնդրի գիտակցման մասին: Իհարկե, հարց է՝ դա այդ գիտակցումով պայմանավորված տակտիկակա՞ն քայլ է, որ արվում է քարոզչական նկատառումով, թե՞ իսկապես համոզում, խորքային համոզում: Բայց, մյուս կողմից, անկախ այս ամենից՝ խնդիրը կախված է նաև հասարակությունից: Եվ եթե հասարակությունը կարողանա պատասխանատու լինել իր վերահսկողական ֆունկցիայի համար նաև իր այսօրվա սիրելի առաջնորդի վաղվա պաշտոնեական գործառույթների հանդեպ, ապա համոզում է դա Նիկոլի համար, թե տակտիկա, այլևս չի ունենա նշանակություն՝ նա կլինի հանրության դիրքորոշման ենթակայության տակ:

Միևնույն ժամանակ, հանրության այդ պատրաստակամությունն ու կարողությունը նաև օգնություն է Նիկոլին՝ ներկայիս բարդ փուլում, մայիսի 1-ին մնացած մի քանի օրերի  ընթացքում, որովհետև հանրությունը նաև նրան օգնելով պետք է պահի պատասխանատվության տակ և դրանով նաև պահի իր շարժումը: Իրավիճակը այս տեսանկյունից իսկապես բավականին բարդ է և պատասխանատու, ու այստեղ, իհարկե, թափը պահելը պետք է լինի ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ հենց յուրաքանչյուր քաղաքացու խնդիրը, որովհետև, խոշոր հաշվով, եթե անգամ Նիկոլի հաղթանակը չլինի բոլորինը, Նիկոլի պարտությունը անկասկած բոլորի պարտությունն է լինելու:

Սա ամենևին լավագույն, այսպես ասած, դիլեման կամ իրավիճակը չէ, սակայն գուցե այդ իմաստով հենց նման սահմանային կամ ծայրահեղացված, անելանելի, անայլընտրանք վիճակներում է առավելագույն արդյունավետությամբ աշխատում միտքն ու կամքը՝ բացելով առաջ գնալու ճանապարհը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում