Friday, 07 06 2024
«Ապօրինի կառուցված գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի». քաղաքապետ
Վարչապետն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ, որը արմատացել է. Բաքոյան
Հրդեհ Լեռնանիստ գյուղում
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար
Եթե ունեք կրիպտոակտիվ, պետք է հայտարարագրել. ՆԳՆ փոխնախարարը ներկայացրեց օրենքի նախագիծը
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին

Ռուսաստանը ջղաձգված է հեղափոխության հաղթանակի հեռանկարից

Չնայած Ռուսաստանի իշխանությունները պաշտոնապես հայտարարում են, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի ներքին գործն են և իրենք չեն պատրաստվում միջամտել դրանց, սակայն իրականում նրանք սարսափած են Հայաստանում ժողովրդական շարժման հաղթանակի հեռանկարից և չեն թաքցնում, որ Նիկոլ Փաշինյանը իրենց համար վարչապետի ընդունելի թեկնածու չի կարող լինել:

Երեկ ԱԺ-ում տեղի է ունեցել Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համատեղ նիստը, որին մասնակցել են հայկական կողմից ՀՀԿ խմբակցությունից Հերմինե Նաղդալյանը, Արտաշես Գեղամյանը և Հայկ Բաբուխանյանը, «Ծառուկյան» դաշինքից Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը, և «Ելք» դաշինքից Էդմոն Մարուքյանը: Ռուսական կողմից պատվիրակության ղեկավար Նիկոլայ Ռիժկովը և էլի մի քանի պատգամավորներ:

Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովը, որը պետք է քննարկեր երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության հետ կապված հարցեր, չգիտես, թե ինչու սկսել է քննարկել Երևանում և Հայաստանի տարբեր քաղաքներում տեղի ունեցող բողոքի գործողությունները: Ռուսական պատվիրակության ղեկավար Նիկոլայ Ռիժկովը, որը ՀՀ Ազգային հերոսի կոչում ունի, իրեն թույլ է տվել վիրավորական արտահայտություններ անել ոչ միայն ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի, այլ նաև Հայաստանի հասցեին:

Մասնավորապես, Ռիժկովը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում Մայդանի կրկնություն թույլ չի տա: Սա ակնհայտ միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, որովհետև Հայաստանի ապագայի հարցը որոշում է բացառապես Հայաստանի ժողովուրդը, և ոչ թե որևէ այլ երկրի իշխանություն: Դրանից բացի՝ Ռիժկովը խոսելով Փաշինյանի մասին ասել է, որ RBK հեռուստաալիքով լսել է նրա հարցազրույցը, և կարող է ասել, որ դրանք բացարձակ հիմարություններ էին, և չի կարելի թույլ տալ, որ նա Հայաստանում իշխանության գա, ամփոփելով. «Այդ հիմարիկը երբեք վարչապետ չի դառնա»։ Իսկ հանրահավաքում ներկա մարդկանց մասին խոսել է որպես մի խառնամբոխի, որը չունի քաղաքական հայացքներ և երկրի ապագայի նկատմամբ պատասխանատվություն, և հավաքվել է հրապարակում ընդամենը երգելու և պարելու համար:

Բարեբախտաբար այդ նիստին ներկա Միքայել Մելքումյանը, Էդմոն Մարուքյանը և Նաիրա Զոհրաբյանը հակադարձել են ռուսական կողմին, հայտարարելով, որ իրենց համար անթույլատրելի է իրենց գործընկերոջ հասցեին հնչող վիրավորանքները: Էդմոն Մարուքյանը ասել է, որ ռուս պատգամավորները պատկերացում չունեն, թե ինչ է կատարվում Հայաստանում, կտրված եք իրականությունից, և իրենց պատկերացումները փորձում են ներկայացնել իրականության տեղ:

Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ սա Մայդան չէ, որովհետև համազգային շարժումը չունի արտաքին քաղաքական ենթատեքստ, այն ուղղված է երկրում տիրող անարդարության և կոռուպցիայի դեմ: Երբ Ռիժկովն շարունակել է վիրավորական հայտարարությունները, պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Էդմոն Մարուքյանը և Նաիրա Զոհրաբյանը ի նշան բողոքի լքել են նիստի դահլիճը:

Նկատենք, որ ի տարբերություն նրանց, ՀՀԿ խմբակցության պատգամավորներն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել ռուսական պատվիրակության ղեկավարին:

Մասնավորապես, Հայկ Բաբուխանյանն ասել է, որ Հայաստանում տեղի է ունենում հակասահմանադրական հեղաշրջում, և իր գոհունակությունն է հայտնել ՌԴ նախագահ Պուտինի հայտարարության կապակցությամբ, որով նա իր աջակցությունն է հայտնել խորհրդարանական մեծամասնությանը:

Ռուսական կողմի անհանգստությունը միանգամայն ընկալելի է: Ռուսաստանում ցանկացած ժողովրդավարական շարժում ընկալում են հարված Ռուսաստանում տիրող ռեժիմին:

Մանավանդ որ ռուսական ընդդիմության առաջնորդ Նավալնին կոչ է անում հայ հասարակության օրինակով մայիսի 5-ին դուրս գալ փողոց և անել այն, ինչ արեցին հայերը: Ռուսական իշխանության վախը հեղափոխություններից և առաջընթացից հարյուրամյակների պատմություն ունի: Երբ 18-19-րդ դարերում Եվրոպայում տեղի էին ունենում հեղափոխություններ, և տապալվում էին թագավորներն ու միապետները, ռուս կայսրերը դա համարում էին ուղղակի սպառնալիք իրենց իշխանությանը, վախենալով, որ հեղափոխությունն ի վերջո կհասնի Ռուսաստան: Եվ նրանք չէին սխալվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում