Զիմբաբվեի Պահուստային բանկի նախագահ Գիդեոն Կոնոն պաշտոնից հեռացել է 10 տարվա աշխատանքից հետո, որի շնորհիվ առաջացել է 230 միլիոն տոկոսի ինֆլյացիա և հարավաֆրիկյան այս երկրում դադարեցվել է ազգային արժույթի օգտագործումը, հայտնում է ITAR-TASS-ը:
54-ամյա բանկիրը 10 տարի գլխավորել է երկրի Կենտրոնական բանկը ու հայտարարել, որ «պաշտպանել է Զիմբաբվեի ինքնիշխանությունն ու տնտեսական շահերը երկրի վրա տնտեսական հարձակումների ժամանակ»:
Կոնոն առանց վերահսկողության փողեր էր տպում 2000-ականների վերջին, ինչից հետո սկսեց շրջանառությունից դուրս գալ ազգային դրամը, որին փոխարինելու եկան դոլարը, եվրոն և հարավաֆրիկյան ռանդը:
Մինչ նոր նախագահի նշանակումը նրա տեղը կզբաղեցնի Չերիթի Դլիվայոն:










































