Չնայած 2011թ. ապրիլի 11-ի օրենքին, որով արգելվում է հասարակական վայրերում փարաջա կրել, Եվրոպական դատարան հայց է ներկայացվել, որը բողոքարկում է տվյալ ակտը:
Ֆրանսաբնակ հայցվորների խոսքով՝ նիկաբը ոչ միայն զգեստապահարանի, այլև հոգևոր աշխարհի մաս է, գրում է Le figaro-ն:
Հարցը կարող է դառնալ ամենաբարդերից մեկը ու անգամ Գերագույն պալատի քննարկման առարկա դառնալ:
Ընդ որում՝ հարկավոր է հաշվի առնել ամենատարբեր խմբերի հետաքրքրությունները ու ապահովել կողմերի համոզմունքների նկատմամբ հարգանք:
Ներկայում Եվրադատարանն առաջնորդվելու է միայն ֆրանսիական օրենսդրությամբ, որի համաձայն՝ հասարակական վայրերում ոչ ոք չի կարող կրել փարաջա:










































