Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ Իրանի կողմից ագրեսիայի դեպքում նրա մայրաքաղաքին հարված կհասցվի:
«Եթե Իրանը գրոհի Թել-Ավիվի վրա, մենք հարված կհասցնենք Թեհրանին»,- ասել է Լիբերմանը:
Նա հավելել է, որ իսրայելական կողմը ցանկանում է խուսափել հակամարտությունից:

«Ես չեմ ուզում ոչ մեկին գրոհել և ոչ մեկի հետ կռվել: Ես ուզում եմ, որ պահպանվի այն իրավիճակը, որի դեպքում Թել-Ավիվում հյուրանոցներն ու սրճարանները օր ու գիշեր բազմամարդ են: Նույնն էլ ես ձեզ եմ ցանկանում՝ հանգստություն, ոչ թե պատերազմ»,- նշել է Լիբերմանը:
Նրա խոսքերով՝ Իրանին «ռեժիմի խորտակում» է սպասվում:
«Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի՝ միջուկային գործարքից դուրս գալը կբերի իրանական տնտեսության լիակատար կոլլապսի»,- ասել է Լիբերմանը:










































