Թաիլանդի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Պրայուտ Չան-Օչան երկրում տեղի ունեցող անկարգություններում ներգրավված բոլոր կողմերից պահանջել է փորձեր չանել դրանցում ներքաշելու զինվորականներին:
«Բանակը ցանկանում է հիշեցնել հասարակությանը, որ Թաիլանդի զինված ուժերը Ձերդ գերազանցություն թագավորի ու ժողովրդի բանակն է»,- նրա խոսքերն է մեջբերում «Սինհուա» գործակալությունը:
Հակակառավարական ցույցերի մասնակիցները չպետք է փորձեն բանակը ներգրավել իրենց կողմը՝ ընդգծել է հրամանատարը հայտարարության մեջ, որը հրապարակվել է այն բանից հետո, երբ ցուցարարների ամբոխը ներխուժել է ԶՈւ շտաբի տարածք:
Բանակը հետևել է իրավիճակին և պատրաստ եղել պաշտպանելու մարդկանց վնասվածքների կամ կյանքի սպառնալիքների դեպքում՝ նշել է Պրայուտ Չան-Օչրան: Թաիլանդի ցամաքային զորքերի հրամանատարը երկրում ստեղծված ճգնաժամի արագ և խաղաղ կարգավորման կոչ է արել:








































