Հյուսիսային Կորեայի իշխանությունների կողմից ձերբակալված ամերիկացի վետերան Մերիլ Նյումանը խոստովանել է իր կատարած հանցագործությունները: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով հյուսիսկորեական պետական ԶԼՄ-ներին:
«Ես մեղավոր եմ Հյուսիսային Կորեայի կառավարության ու ժողովրդի նկատմամբ լուրջ հանցագործություններ կատարելու մեջ»,- հայտարարել է 85-ամյա Նյումանը:
Կորեական պատերազմի վետերանը հոկտեմբերի 26-ին ձերբակալվել էր Փխենյանի օդանավակայանում: Նա այդ երկիր էր այցելել որպես զբոսաշրջիկ, և, ինչպես հաղորդվում է, ձերբակալվել է օդանավը լքելու կարգադրությունից հետո: Այդ օդանավով նա պատրաստվում էր թռչել Պեկին:









































