Իսպանացի դերասան Անտոնիո Բանդերասը ոգեշնչվել է Պիկասոյի կերպարով, որ խաղացել է նոր սերիալում. նա ֆոտոսեսիա է արել անսովոր կերպարով:

57-ամյա իսպանացին The New York Times լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել և լուսանկարիչ Չարլի Գեյթսի տեսախցիկի առաջ լուսանկարվել է ինքնատիպ կերպարով:

Անտոնիոն ասել է, որ Իսպանիայում իր տան պատշգամբից ինքը տեսնում է հայտնի գեղանկարիչ Պիկասոյին: Բանդերասը, սակայն, նշել է, որ վարպետի դերը չի համարում ամենակարևորը իր կյանքում: «Ես դեռ չեմ կարծում, որ արել եմ այն, ինչի համար ինձ կհիշեն»:











































