«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին պատկանող և ՕԵԿ-ական նորաթուխ պատգամավոր Լևոն Դոխոլյանի (Քույրիկ Լևոն) կողմից կառավարվող «Հայասի գրուպ» ընկերությունը, չնայած իր ունեցած ծավալների մեծությանը, նույնիսկ 500 խոշոր հարկատուների ցանկում չկա: Բանն այն է, որ այս տարվա առաջին 9 ամիսներին վճարած հարկերի ցուցանիշով «Հայասի»-ն գտնվում է 688-րդ տեղում` 106.7 մլն դրամ հարկով:
2012թ. ցուցանիշներով եղել է 627-րդը` 138.7 մլն դրամով, իսկ 2011թ.` 324-րդը` 249.3 մլն դրամով: Փաստորեն, մեկ տարվա ընթացքում «Հայասի»-ն ուղղակի կիսով չափ կրճատել է ՀՀ պետական բյուջե վճարվող հարկերը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:









































